Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

«Ես պետք է Մեղրիից Նախիջևանի ճանապարհով հեծանվով հասնեմ Երևան» (տեսանյութ)

Շահանե Խաչիկյանն ու նրա ընտանիքը պահպանում են Մեղրիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին։ Ավելին, նրա նախնիներն են դարեր առաջ ֆինանսավորել եկեղեցու վերականգնման աշխատանքները։

Շահանեն ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, բայց վերադարձել է Մեղրի, ապրում է եկեղեցու հարևանությամբ՝ նախնիների կողմից մի քանի դար առաջ կառուցած տանը։

Շահանեն նաև հույս ունի, որ արցախյան պատերազմում մենք հաղթելու ենք, ու, ի վերջո, այնպիսի հաղթանակ ենք ունենալու, որ նա կարողանա իրագործել իր երազանքը՝ Նախիջևանով հեծանվով հասնել Երևան։

Մանրամասները՝ տեսանյութում