Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+kapan
A A
Սպորտ

«Գանձասար-Կապանը» 1:0 հաշվով հաղթեց «Լոռի ՖԱ»-ին և առաջ անցավ նրանից (տեսանյութ)

Ֆուտբոլի VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 3-րդ տուրի հետաձգված խաղում այսօր «Գանձասար-Կապանը» Ավանի ֆուտբոլի ակադեմիայում հանդիպեց «Լոռի ՖԱ»-ի հետ:

Մարզային երկու թիմերի խաղն ավարտվեց կապանցիների նվազագույն առավելությամբ: Միակ գոլը 12-րդ րոպեին 11մ հարվածով խփեց Հայաստանի հավաքականի նորեկ Վբեյմար Անգուլոն:

Այս հաղթանակից հետո «Գանձասար-Կապանը» վաստակեց 7 միավոր և հավասարվեց 5-րդ տեղում ընթացող «Նոային», սակայն վերջինս երկու հանդիպում քիչ է անցկացրել: «Լոռի ՖԱ»-ն երրորդ պարտությունը կրեց ընթացիկ առաջնությունում և վաստակած 6 միավորով այժմ զբաղեցնում է 7-րդ տեղը: