Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Գնում ենք մեր հողերը ամրապնդելու, հնարավորության դեպքում՝ առաջ գնալու․ գյումրեցի կամավոր (տեսանյութ)

Գյումրեցի Թադևոս Ստեփանյանը Երևան էր եկել ճշտումներ անելու՝ ինչպես կամավորագրվել և արդեն հավաքված 20-30 հոգուց բաղկացած ջոկատով առաջնագիծ մեկնել․

«Հիմա հասկացել ենք, որ հետ գնալու ճանապարհ չկա, որոշել ենք գնանք, մեր ընտանիքները պաշտպանենք»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց գյումրեցի կամավորը։

Թադևոսն ասում է՝ վարչապետի երեկվա կոչից հետ հասկացան՝ հարցի դիվանագիտական լուծման այլ տարբերակ չկա, ուստի առաջիկա օրերին պատրաստվում են մեկնել առաջնագիծ․

«Հիմա մեր ընտանիքների դուխն է կարևոր, որ մեզ դուխ տան, մենք էլ գնանք, հաղթենք, գանք, ուրիշ տարբերակ չունենք, խոստանում ենք՝ շատ կարճ ժամանակահատվածում հաղթելու ենք, գանք»։

Թադևոսն ասում է՝ գնում են մեր հողերը ամրապնդելու, հնարավորության դեպքում՝ առաջ գնալու։