Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դաշտի տերերի առավելությամբ

Սպորտ

Երեկ «Գանձասար» - «Կիլիկիա» հանդիպումով ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 8-րդ տուրը: Կապանի ֆուտբոլիստները 3:0 հաշվով հաղթանակ տարան եւ շրջանցեցին հենց կիլիկիացիներին:

Նախօրեին «Բանանցն» ու «Ուլիսը» սեփական հարկի տակ նույն 2:0 հաշվով պարտության էին մատնել համապատասխանաբար «Միկային» ու «Իմպուլսին»:
Այդ հաղթանակներից հետո երկու թիմերը վաստակեցին 17-ական միավոր եւ շրջանցեցին 2-րդ տեղում ընթացող «Միկային»:

Ութ տուրից հետո մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Երեւանի «Փյունիկը», որը վաստակել է 20 միավոր:

Հաջորդ տուրի հանդիպումները տեղի կունենան մայիսի 29-ին ու 30-ին, քանի որ մեր ազգային եւ երիտասարդական հավաքականները միջազգային հանդիպումներ կանցկացնեն առաջիկա օրերին: Հայաստանի երիտասարդականը մայիսի 20-ին Տալինում կհանդիպի Էստոնիայի այդ տարիքային թիմի հետ, իսկ ազգայինը 5 օր անց իր հարկի տակ կհյուրընկալի Ուզբեկստանի հավաքականին: