Բացել լրահոսը Փակել լրահոսը
117104805_2659121497688869_1899422565136859611_n
A A
Հասարակություն

Կամավորագրվում եմ Հայրենիքիս պաշտպանության սուրբ գործին․ Լոռու մարզպետ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆբ-ի իր էջում գրառում է արել․

Ես՝ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանս, միանալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին, վայրկյան անգամ չվարանելով՝ կամավորագրվում եմ Հայրենիքիս պաշտպանության սուրբ գործին:

Րոպեներ առաջ Լոռու համայնքապետերի հետ անցկացված մարզխորհրդի նիստի ավարտին վարչապետի կոչին միահամուռ կերպով և առանց երկմտելու միացան նաև մարզի համայնքների ղեկավարները, ովքեր վաղն արդեն կներկայացնեն իրենց կողմից ղեկավարվելիք կամավորական ջոկատների կազմերը: Սիրելի՛ լոռեցիներ Այլևս ժամն է, չկա ետդարձի ճանապարհ:

Բոլոր նրանք, ովքեր հասկանում են պահի լրջությունը և կարող են զենք վերցնել, խնդրում եմ այս պահից սկսած՝ դիմել Լոռու մարզպետարան և համայնքապետարաններ: Ես հավատում եմ մեր միասնականությանը, ես հավատում եմ, որ Հայրենիքի պաշտպանությունը յուրաքանչյուր հայորդու համար վեր է ամեն ինչից: Եվ ուրեմն՝ ի զեն: