Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը և Հայկ Մարտիրոսյանը՝ պոտենցիալ հակառակորդներ

Հայտնի են առցանց անցկացվող կայծակնային շախմատի 2020 Speed Chess Championship մրցաշարի եզրափակիչ փուլի 16 մասնակիցներից 15-ը:  

Ինչպես նշում է մրցաշարի պաշտոնական կայքտ, ցուցակը գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը, որը ընդունել է կազմակերպիչների հրավերքը: Նրան հաջորդում է ընտրական փուլի հաղթող, ամերիկացի Հիկարու Նակամուրան: Մրցաշարին մասնակցելու համար հրավիրվել են նաև աշխարհի փոխչեմպիոն Ֆաբիանո Կարուանան, մեր առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը, ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին, ֆրոնսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, ամերիկացի Վեսլի Սոն, նիդեռլանդցի Անիշ Գիրին:

Մասնակցիների թվում է նաև Հայաստանի երիտասարդ գրոսմայստեր Հայկ Մ. Մարտիրոսյանը, որը հաջողությամբ է հանդես եկել ընտրական փուլում և նվաճել է չորս ուղեգրերից մեկը: Մրցաշարի վերջին` 16-րդ  մասնակիցը  կորոշվի հոկտեմբերի 25-ին 16 շախմատիստների միջև անցկացվելիք ընտրական վերջին մրցաշարում:

2020 Speed Chess Championship եզրափակիչ մրցաշարը կմեկնարկի նոյեմբերի 1-ին և կավարտվի դեկտեմբերի 13-ին: Մրցանակային հիմնադրամը կազմում 100 հազար դոլար, այդ թվում 1/8 եզրափակիչինը՝ 32.000, քառորդ եզրափակիչը՝ 24.000, կիսաեզրափակիչը՝ 24.000, եզրափակիչը՝ 20.000 դոլար: Դա նշանակում է, որքան շախմատիստը շատ արգելքներ հաղթահարի, այնքան շատ գումար կվաստակի: