Հայաստանը զբաղեցրեց 7-րդ տեղը
Աջակցիր «Ա1+»-ինԹենիսի Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթանակով ավարտեց Դեւիսի գավաթի խաղարկությունը:
Աթենքում ավարտվեց 2010 թ Դեւիսի գավաթի խաղարկության եվրոաֆրիկյան տարածաշրջանի 3-րդ խմբի եվրոպական գոտու մրցաշարը, որին մասնակցեց նաեւ թենիսի Հայաստանի տղամարդկանց հավաքականը:
Խմբային փուլի վերջին խաղում մեր թենիսիստները 0:3 հաշվով զիջեցին դաշտի տերերի ազգային թիմին եւ ի վերջո գրավեցին 4-րդ տեղը` առաջ թողնելով Հունաստանի, Մոլդովայի եւ Չեռնոգորիայի հավաքականներին:
7-8-րդ տեղերի համար մրցախաղում Հայաստանի ընտրանին մրցեց զուգահեռ խմբում չորրորդ տեղը գրաված Անդորայի հավաքականի հետ: Մեր թենիսիստները վստահ անցկացրին մրցամարտը եւ խոշոր հաշվով հաղթանակ տարան` 3:0: Այդպիսով, Հայաստանի հավաքականը 11 մասնակիցների մեջ զբաղեցրեց 7-րդ տեղը:
Դեւիսի գավաթի խաղարկության եվրոաֆրիկյան տարածաշրջանի 2-րդ խմբի ուղեգիր նվաճեցին Հունաստանի եւ Լյուքսեմբուրգի թիմերը, որոնք եզրափակիչ փուլում միեւնույն 2:1 հաշվով պարտության մատնեցին համապատասխանաբար Վրաստանի եւ Մոլդովայի ընտրանիներին: