Հակոբյանը պարտվեց
Աջակցիր «Ա1+»-ինԱստրախանում շարունակվող ՖԻԴԵ-ի տղամարդկանց գրան-պրիի 6-րդ փուլի 6-րդ տուրում մեր շախմատիստ Վլադիմիր Հակոբյանը սպիտակներով պարտվեց չինացի գրոսմայստեր Վան Յուեին:
Ռուսական պարտիայում Հակոբյանը 17-րդ քայլին նոր տարբերակ ընտրեց, սակայն դա նրան առավելություն չտվեց: Ավելին, մեր շախմատիստը հայտնվեց դժվար վիճակում, քանի որ Վան Յուեն անցունակ զինվոր ստացավ: Հակոբյանն ամեն կերպ փորձեց խույս տալ պարտությունից, բայց` ապարդյուն, քանի որ մրցակիցը մինչեւ վերջ անսխալ գործեց:
Այս սայթաքումից հետո Վլադիմիր Հակոբյանը 2 միավորով դարձավ մրցաշարի ետնապահը, քանի որ նրանից ետ գտնվող բոլոր շախմատիստները հաղթանակ տարան եւ առաջ անցան նրանից:
Վեցերորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է ռուսաստանցի Էռնեստո Ինարկիեւը, որը վաստակել է 4 միավոր: Նրանից կես միավորով ետ են մնում չորս մասնակիցներ:
7-րդ տուրում Վլադիմիր Հակոբյանը սեւերով կմրցի Ռուսաստանի ներկայացուցիչ Եվգենի Ալեքսեեւի հետ, որն իր ակտիվում ունի 3 միավոր: