Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշոտ Դանիելյանը Եվրոպայի չեմպիոն

Սպորտ

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ավարտվեց սամբոյի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի հավաքականը հաջող հանդես եկավ այս ստուգատեսում: Մեր տասը մարզիկներից վեցը տուն վերադարձան մրցանակներով:

Մրցումների առաջին օրը բրոնզե մեդալներ նվաճեցին 48 կգ քաշային Ռուզաննա Սարգսյանը եւ Տիգրան Կիրակոսյանը (52կգ): Հաջորդ օրը պատվո պատվանդանին բարձրացավ նաեւ Վահան Վարդանյանը, որը 57 կգ քաշային կարգում նույնպես զբաղեցրեց 3-րդ տեղը:

Մարտական սամբոյի մրցաշարում մասնակցած մեր երեք ներկայացուցիչներն էլ արժանացան մեդալների: 90 կգ քաշային կարգում Արտակ Ծատինյանը նվաճեց բրոնզե մեդալ, 68 կգ քաշային Վաչիկ Վարդանյանը տանուլ տվեց միայն եզրափակիչ գոտեմարտը և արժանացավ արծաթե մեդալի, իսկ Աշոտ Դանիելյանը 74 կգ քաշայինների պայքարում հաղթելով իր բոլոր մրցակիցներին, հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: