Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

«Առաջնագծի՞, թե՞ թիկունքում տեղի ունեցող խժդժությունների մասին պետք է մտածենք» (տեսանյութ)

Հեռավոր և սահմանամերձ Մեղրի համայնքի բնակիչ, Արցախյան առաջին պատերազմի մասնակից Աշոտ Քալաշյանը զբաղվում է չրագործությամբ։ Նախորդ պատերազմից հետո նա քաղաքականությամբ է զբաղվել, աշխատել է պետական համակարգում։ 2012թ․ դարձել է գործազուրկ ու որոշել է զբաղվել գյուղատնտեսությամբ։

1,2 հեկտար տարածության վրա նա այգի է հիմնել՝ հիմնականում թզի ու ստացած բերքից չիր է պատրաստում։ Ա․Քալաշյանի մշակած թուզը, թզի չիրը, նուռն ու արքայախնձորը բնական են, առանց քիմիական հավելումների։ Չիրը հիմնականում իրացնում է Հայաստանում, իսկ 2021թ․ համապատասխան սերտիֆիկատ ստանալուց հետո կարտահանի Եվրոպա, ԱՄՆ։

Մտորելով այս պատերազմի մասին՝ ասում է, թե «արյան գնով էլ լինի, զրկանքների, ինչի գնով էլ լինի, հաղթելու ենք»։ Նա դժգոհում է, թե նախկին իշխանությունները պայմաններ չստեղծեցին, որ գիտական մտքով աչքի ընկած մեր երիտասարդները չարտագաղթեին ու մեր երկրում կազմակերպեին ԱԹՍ-ների արտադրություն, ինչպես արել է Թուրքիան։ «Հաղթանակից հետո այդ բացը կլրացնենք»,- համոզված է նա։

Ա․Քալաշյանը նաև անդրադառնում է պատերազմական այս շրջանում հրապարակված՝ դավաճանության դեպքերին, որոնց մասին հայտնել են պետական կառույցները։ «Առաջնագծի՞, թե՞ թիկունքում տեղի ունեցող խժդժությունների մասին պետք է մտածենք»,- հարցնում է նա։

Մանրամասները՝ տեսանյութում