Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ
A A
Քաղաքականություն

«Հակառակորդը մարտի է նետում վերջին ռեզերվները». վարչապետի կոչը (տեսանյութ)

Ղարաբաղի հարցը գոնե այս փուլում և այս փուլից սկսած՝ մինչև բավականին երկար ժամանակ դիվանագիտական լուծում չունի, ըստ էության, և բոլոր այն հույսերը, առաջարկները, մտածումները, թե պետք է դիվանագիտական լուծում գտնել, պետք է համարենք ավարտված. այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք բազմիցս ենք նշել` հարցը փոխզիջումների ճանապարհով լուծելու պատրաստակամություն ունենք, այսինքն՝ մեր ազգային նշաձողից կարող ենք ինչ-որ բան նվազեցնել՝ հանուն լուծման, բայց այն, ինչի հետ մենք համաձայն ենք կամ համաձայն կլինենք, դրան արդեն Ադրբեջանը համաձայն չէ, և սա ցույց է տալիս, որ ընդհանրապես որևէ դիվանագիտական լուծման մասին խոսել անիմաստ է առնվազն այս փուլում», - նշեց նա:

Ինչ վերաբերում է Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությանը, վարչապետն ասաց՝ շատ բարձր է գնահատում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունն ու փոխգործակցությունը․ «Մենք զգում ենք Ռուսաստանի աջակցությունը՝ որպես ՀՀ-ի ու հայ ժողովրդի ռազմավարական դաշնակցի»:

Փաշինյանը շեշտեց՝ Ռուսաստանն արել է առավելագույնը, այսուհետ էլ կանի, իսկ հայկական կողմի անելիքը մինչև վերջ, անմնացորդ պայքարելն է սեփական իրավունքների համար․

«Անկախ նրանից, թե ինչ տեղի կունենա, պետք է պայքարել մեր ժողովրդի իրավունքների համար: Այսօր Ադրբեջանի վերը հիշատակված դիրքորոշման առումով և համատեքստում պայքարել մեր ժողովրդի իրավունքների համար նշանակում է առաջին հերթին զենք վերցնել և նվիրվել հայրենիքի իրավունքի պաշտպան գործին, և այս պրոցեսն արդյունավետ կազմակերպելու պարագայում է, որ մենք ի վերջո կկարողանանք հասնել մեզ համար ընդունելի դիվանագիտական լուծման, որովհետև ըստ էության Ադրբեջանն այսօր ասում է, որ որևէ այլ բանի, բացի Ղարաբաղի կապիտուլյացիայից, համաձայն չէ»։

Նիկոլ Փաշինյանը կոչով դիմեց քաղաքապետերին, գյուղապետերին, համայնքապետերին , ինչպես նաև հասարակական կազմակերպություններին, կուսակցություններին, քաղաքացիական նախաձեռնություններին կամավորական ջոկատներ կազմակերպել, որոնք կիրականցնեն հայ ժողովրդի իրավունքի պաշտպանության տակ, այդ ջոկատները պետք է դրվեն ԶՈւ գլխավոր շտաբի ենթակայության տակ․

«Կռվել այնքան ժամանակ, մինչև դիվանագիտական ճանապարհով հնարավոր կլինի հասնել ընդունելի որևէ տարբերակի, ընդ որում՝ ես խոսում եմ հարցի վերջնական լուծման մասին»:

Նիկոլ Փաշինյանը իրավիճակը համարում է շրջադարձային և հիշեցնում, որ Ցեղասպանությունը տեղի է ունեցել այն պատճառով, որ մարդիկ մտածել են, որ ինչ-որ տեղ կան մարդիկ, ովքեր կկանգնեն և կպաշտպանեն մեր իրավունքները։ Վարչապետն ասում է՝ իհարկե կան լեգենդներ կռվի դաշտում, ովքեր ամեն վայրկյան հերոսական կռիվ են տալիս, բայց պետք է նրանց կողքին կանգնել, մեզնից յուրաքանչյուրը պետք է նրանց կողքին կանգնի,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ այս իրավիճակում այլընտրանք չկա, քան հաղթանակը։

Վարչապետը չժխտեց, որ առաջնագծում իրավիճակը բարդը է և լարված, հավելեց՝ հակառակորդը մարտի է նետում վերջին ռեզերվները, քանի որ մեր հերսական զինվորները աննկարագրելի ծավալի կորուստներ են պատճառում նրանց, իսկ Ադրբեջանը հումանիտար հրադադարի չի համաձայնում նաև այս պատճառով․

«Առաջինն Ադրբեջանը վախենում է, այն բանից, որ տասնյակ հազարին մոտ դիակներ, մարմիններ, պիտի իրենց կազմակերպած էյֆորիայի ֆոնին վերադառնան, երկորդն էլ այն է, որ այս կոնտեքստում կբացահայտվեն վարձկանների և թուրքական զորքերի զինվորների դիակներ, այսինքն չի համաձայնում ապացույցների ձեռքբերման տրամաբանությունից խուսափելու համար»։

Վարչապետը հավելեց՝ բանաձևը մեկն է՝ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու ես։