Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

«Ոչ մի քաղաքակիրթ երկիր իրավունք չունի լռելու». բողոքի ակցիա՝ դեսպանատան դիմաց (տեսանյութ)

ՀՀ-ում Իտալիայի դեսպանատան առաջ այսօր մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա իրականացրին: Նրանք պահանջում էին համարժեք արձագանք Ադրբեջանի ագրեսիային:
 
Իտալիայի դեսպանատնից, սակայն, քաղաքացիներին որևէ կերպ չարձագանքեցին, նրանք էլ պնդեցին՝ մնալու են այնքան ժամանակ, քանի դեռ պատասխան չեն ստացել․
 
«Ամեն կառույցի թեկուզ մեկ րոպե լռությունը մեր հերթական զոհն է սահմանում: 21-րդ դարում հերթական լռությունն ենք արձանագրում աշխարհի բոլոր պետությունների կողմից, ստացվում է այնպես, որ ով նավթ ունի, նա էլ թելադրողն է լինելու համաշխարհային ճակատում, սակայն մոռացել են, որ գործ ունեն հայի հետ, հայը կոտրվել, պարտվել չգիտի: Ոչ մի քաղաքակիրթ երկիր իրավունք չունի լռելու, սա համաշխարհային խայտառակության արդյունք է»,-նշեց ակցիայի մասնակիցներից մեկը:
 
Մասնակիցները վանկարկում էին՝ «ամոթ», «դուրս եկեք», «լռում եք, ուրեմն հանցակից եք», երգում նաև հայրենասիրական երգեր։ Նրանց սատարում էին անցնող վարորդները՝ ազդանշաններով միանալով վանկարկումներին։ Ակցիայի մասնակիցները նշեցին, որ Արցախում Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ արգելված զենքեր է կիրառում, մինչդեռ միջազգային հանրությունը քաղաքացիական զոհերի, վիրավորների վրա աչք է փակում:
 
Նրանք իրենց հետ բերել էին նաև գլխատված հայ զինվորի լուսանկարը և պահանջում միաջազգային հանրությունից արձագանքնել սրան։ Քաղաքացիների պահանջների թվում է նաև Արցախի անկախության ճանաչումը։