Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+liga 20.10.
A A
Սպորտ

ՈՒԵՖԱ չեմպիոնների լիգայի նոր խաղարկությունը մեկնարկեց նոր ռեկորդով

Այսօր մեկնարկեց ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի նոր խաղարկությունը: Մրցաշարի բացումը տեղի ունեցավ միանգամից երկու քաղաքում՝ Կիևում և Սանկտ-Պետերբուրգում:

Ուկրաինայի մայրաքաղաքում տեղի «Դինամոն» հանդիպեց Իտալիայի չեմպիոն «Յուվենթուսի» հետ: Երկրորդ խաղակեսում Ալվարո Մորատայի խփած երկու գոլերը առաջին հաղթանակ բերեց հյուրերին՝ 2:0:

Այս խաղում նոր ռեկորդ սահմանեց «Դինամոյի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն: Նա դարձավ մրցաշարին մասնակցած ամենատարեց մասնագետը: Ռումինացի մարզիչն այսօր 75 տարեկան 84 օրեկան է: Նախկին ռեկորդը պատկանում էր գերմանացի Յուպ Հայնկեսին՝ 73 տարեկան 8 օրեկան:

Սանկտ Պետերբուրգում «Զենիթը» սեփական դաշտում հյուրընկալեց «Բրյուգեին»: Հանդիպման 90+3-րդ րոպեին գրանցված գոլի հաշվին Բելգիայի չեմպիոնը անակնկալ հաղթանակ տարավ Ռուսաստանի չեմպիոնի նկատմամբ:

Այսօր կկայանան ևս 6 հանդիպում: Առավել մեծ հետաքրքություն է առաջացրել «ՊՍԺ» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը: