Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Թուրքա էլի. մենք մեր քաղաքից դուրս չենք գալու. Կապանի բնակիչները՝ քաղաքի տրամադրության մասին (տեսանյութ)

Կապանում հանգիստ է, լարվածություն չկա,-«Ա1+»-ի հետ զրույցում ասում է Կապանի բնակիչներից մեկը և վստահեցնում՝ իրենց տեղում են և Սյունյաց երկիրը լքել չեն պատրաստվում։

Հարցումներին կապանցիները վստահություն հայտնեցին, որ հաղթելու ենք, իրենք էլ ցանկացած պահի պատրաստ են զենք վերցնել, առաջնագիծ մեկնել։

«Մենք մեր քաղաքը պիտի պահենք,  մեր հայրենիքը պահենք, մեր իշխանության հետ պիտի լինենք, սատար կանգնենք մեր զինվորներին, գեներալներին, որ կարողանանք առաջ գնալ»,-ասում է Կապանի բնակիչները մեկը։

Մեկ այլ բնակիչ էլ հավելում է՝ մեկ մարդու նման կանգնած են պաշտպանելու հայրենիքը․

«Խուճապը թշնամու համար առաջին զենքն է, որը մեր մեջ չպիտի լինի։ Թուրքա էլի, ողնաշարը պիտի ջարդվի»։