Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հրդեհ Կամո գյուղում (5)
A A
Պաշտոնական

Սուրենավանում այրվել է մոտ 120 հակ անասնակեր

Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը hոկտեմբերի 20-ին, ժամը 15:07-ին ահազանգ է ստացել, որ Սուրենավան գյուղի Աբովյան փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:27-ին, մարվել` 16:23-ին: Այրվել է մոտ 120 հակ անասնակեր:

ՀՀ ԱԻՆ