Հայաստան - Ալբանիա` 3:0
Աջակցիր «Ա1+»-ինԹենիսի Հայաստանի տղամարդկանց հավաքականը երկրորդ հաղթանակը տարավ 2010 թ Դեւիսի գավաթի խաղարկության եվրոաֆրիկյան տարածաշրջանի 3-րդ խմբի եվրոպական գոտում: 4-րդ տուրում մեր թենիսիստները 3:0 հաշվով պարտության մատնեցին Ալբանիայի ազգային թիմին:
Հարություն Սոֆյանն ու Աշոտ Գեւորգյանը մենախաղերում լարված պայքարում առավելության հասան համապատասխանաբար Ֆլավիո Դեկեի (6:2, 7:6) եւ Ֆերաթ Իստրեֆիի (6:1, 2:6, 7:5) նկատմամբ: Զուգախաղերում Սոֆյանն ու Խաչատուր Խաչատրյանը վստահ հաղթեցին Գենչի Չակչիրի - Դեկե զույգին` (6:2, 6:1):
Ավաղ, Հայաստանի հավաքականը վերջնական դուրս մնաց 2-րդ խմբի ուղեգրի համար պայքարից, քանի որ մեր թիմի առաջիկա մրցակից Հունաստանի ընտրանին 4 անընդմեջ հաղթանակ է տարել եւ արդեն մտել կիասաեզրափակիչ, իսկ 6-ական միավոր ունեցող Մոլդովայի եւ Չեռնոգորիայի ընտրանիները վերջին տուրում կհանդիպեն միմյանց հետ, ուստի հենց նրանց հաղթողը կդառնա կիսաեզրափակիչի երկրորդ մասնակիցը: