Չորրորդ ոչ-ոքին
Աջակցիր «Ա1+»-ինՖԻԴԵ-ի տղամարդկանց գրան-պրիի 6-րդ փուլի 5-րդ տուրում Հայաստանի գրոսմայստեր Վալդիմիր Հակոբյանը սեւերով ոչ-ոքի խաղաց Ադրբեջանի երկրորդ ներկայացուցիչ Վուղար Հաշիմովի հետ:
Ադրբեջանցի շախմատիստը նախընտրեց իսպանական սկզբնախաղը եւ հենց սկզբից սկսեց ճնշում գործադրել սեւերի վրա: Վալդիմիր Հակոբյանը միջնախաղում զինվոր զոհաբերեց եւ փորձեց քայլերի կրկնության օգնությամբ ոչ-ոքի ավարտել պարտիան: Վուղար Հաշիմովը չցանկացավ կիսել միավորը եւ նոր քայլ կատարեց: Չնայած նյութական առավելությանը, 33-րդ քայլին նա այնուամենայնիվ խաղաղ դաշն կնքեց, քանի որ սեւերի խաղաքարերն ավելի շարժունակ էին, քան` իրենը:
Այդպիսով, Վլադիմիր Հակոբյանը չորրորդ անգամ ոչ-ոքի խաղաց իր մրցակցի հետ: Նա այժմ 2 միավորով բաժանում է 9-13-րդ տեղերը:
5-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը սկսեց միանձնյա գլխավորել ուկրաինացի շախմատիստ Պավել Էլյանովը, որը սեւերով հաղթեց չինացի Վան Յուին եւ վաստակեց 3,5 միավոր:
Հաջորդ, 6-րդ տուրը տեղի կունենա մայիսի 16-ին: Այդ օրը Վլադիմիր Հակոբյանը սպիտակներով կմրցի Վան Յուի հետ, որը նույնպես 2 միավոր ունի: