Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+menamart
A A
Սպորտ

Հոկտեմբերի 24-ին «Մենամարտերի կղզում» մարզիկները միմյանց չեն խնայի (տեսանյութ)

Մարտեր առանց կանոնների միջազգային ֆեդերացիան իր յութուբյան էջում ներկայացրել է հոկտեմբերի 24-ին «Մենամարտերի կղզում» նախատեսած UFC 254 մրցաշարի գովազդային տեսահոլովակը:

Մրցումների գլխավոր մենամարտում միմյանց հետ կհանդիպեն թեթև քաշային կարգի (70,3 կգ) աշխարհի չեմպիոն, ռուսաստանցի Հաբիբ Նուրմագոմեդովը (28-0), և այդ տիտղոսի հավակնորդ, ամերիկացի Ջաստին Գետժին (22-2): Մարզասերները հույս ունեն, որ երկու մարզիկներն էլ իրար չեն խնայի ու ների և կպայքարեն մինչև վերջին շունչը:

«Մենամարտերի կղզում» նախատեսած UFC 254 մրցաշարը տեղի է ունենալու Աբու Դաբիում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին: Նուրմագոմեդով – Գետժի հանդիպումից բացի կկայանան նաև հետևյալ մարտերը.

Կիսամիջին քաշ (93 կգ). Մագոմեդ Անկալաև (Ռուսաստան) — Յոն Կուցելաբա (Մոլդովա)

Թեթևագույն քաշ (56,7 կգ). կանայք: Սինտիա Կալվիլյո (ԱՄՆ) — Լորեն Մերֆի (ԱՄՆ)

Ծանր քաշ (120 կգ). Ալեքսանդր Վոլկով (Ռուսաստան) — Ուոլտ Հարիս (ԱՄՆ)

Միջին քաշ (84 կգ). Ռոբերտ Ուիտակեր (Ավստրալիա) — Ջերալդ Կանոնյե (ԱՄՆ)