«Փյունիկը» հաղթեց «Շիրակին»
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 8-րդ տուրի առաջին խաղում Երեւանի «Փյունիկը» սեփական հարկի տակ խոշոր հաշվով հաղթեց Գյումրիի «Շիրակին»` 4:1: Դաշտի տերերի կազմում արդյունավետությամբ աչքի ընկավ հարձակվող Գեւորգ Ղազարյանը, որը հեթ-տրիկի հեղինակ դարձավ:
«Փյունիկը» 6-րդ հաղթանակը տարավ առաջնությունում եւ վաստակելով 20 միավոր, ամրապնդվեց առաջին հորիզոնականում, իսկ «Շիրակը» ութերորդ անընդմեջ պարտությունը կրեց:
Այսօր տեղի կունենան երկու հանդիպումներ. «Հրազդան» ստադիոնում Երեւանի «Ուլիսը» կհյուրընկալի «Իմպուլսին», իսկ Երեւանի «Բանանցը» կհանդիպի Աշտարակի «Միկայի» հետ: Մայիսի 16-ին կկայանա «Գանձասար» - «Կիլիկիա» խաղը:
Տեղի ունեցան նաեւ 1-ին խմբի 6-րդ տուրի հանդիպումները: Մրցաշարի միանձնյա առաջատար «Արարատը» հինգերորդ անընդմեջ հաղթանակը տարավ` սեփական դաշտում պարտության մատնելով «Բանանց-2»-ին` 3:0: Մյուս խաղերում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. «Իմպուլս-2» - «Փյունիկ-2»` 1:3, «Շիրակ-2» - «Փյունիկ-3»` 1:0, «Միկա-2» - «Գանձասար-2» 0:1: