Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aronyan
A A
Սպորտ Հասարակություն

Ես կմիանամ մեր բանակին, եթե անհրաժեշտ լինի. Լևոն Արոնյան

Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը chess24 կայքին տված հարցազրույցում ասել է, որ պատրաստ է մարտնչել իր հայրենիքի համար այն բանից հետո, երբ սկսվել է պատերազմը Հայաստանի և Ադրբեջանի միջև:

«Իմ երկիրն այժմ ագրեսիայի է ենթարկվում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից: Մենք ձգտում ենք պաշտպանել մեզ և մեր իրավունքները խաղաղ ապրելու համար: Ամեն հայի համար հիմա գլխավոր խնդիրը դա է: Վաղը ես մեկնում եմ հայրենիք և իմ ուժերի ներածին չափով կանեմ ամեն ինչ, որպեսզի օգնեմ իմ երկրին դուրս գալու այդ արհավիքից: Ես կմիանամ մեր բանակին, եթե անհրաժեշտ լինի», - ասել է հայազգի գրոսմայստերը:

Լևոն Արոնյանը նաև խոստովանել է, որ սեպտեմբերի 27-ից հետո, երբ սկսվել է պատերազմը, ինքը չի կարողանում կենտրոնանալ շախմատի վրա, բացի այդ կորել է նորմալ քունը: Նա դա բացատրել է նրանով, որ անընդհատ մտածում է իր հարազատների և բարեկամների մասին, որոնք այժմ գտնվում են Արցախում:

Հիշեցնենք, որ Լևոն Արոնյանը վերջերս մասնակցել էր Նորվեգիայում կայացած Altibox Norway Chess միձազգային մրցաշարում և զբաղեցրել էր մրցանակային 3-րդ տեղը: