A
A
Մեկ օր ուշացումով
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի 2011 թ առաջնության Էստոնիայի ընտրանու հետ ընտրական խաղին կսկսի նախապատրաստվել մեկ օր ուշացումով:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, այսօր նախատեսված պարապմունքը չի լինի, իսկ վաղվա մարզումը «Փյունիկի» մարզադպրոցից տեղափոխվել է «Նաիրի» ստադիոն:
Հարկ է նշել, որ մեր հավաքականը լրիվ կազմով ուսումնամարզումային հավաք կարող է անցկացնել մայիսի 17-ից սկսած, քանի որ թիմի անդամներ Հենրիխ Մխիթարյանն ու Արտակ Դաշյանը ներկայումս Դոնեցկի «Մետալուրգի» կազմում պատրաստվում են մայիսի 16-ին կայանալիք Ուկրաինայի գավաթի խաղարկության եզրափակիչին:
Նշենք, որ հավաքը կտեւի մինչեւ մայիսի 18-ը, իսկ հաջորդ օրը հավաքականը կմեկնի Տալին: