Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Արարատի հայացքը. Հաղթելու ենք (տեսանյութ)

Երկու տարի առաջ այս օրը` 2018թ  հոկտեմբերի  19-ի երեկոյան,  «Մոսկվա» կինոթատրոնում  բոլորի հայացքն ուղղված Էր Արարատին։   Իսկ էկրանին՝ «Արարատի հայացքն»  էր՝  ֆիլմ-էսսե, որը  «Ա1+»-ի նվերն էր  Երեւանի 2800-ամյակի առիթով։

Ֆիլմում  մեր սիրելի քաղաքն է, համայն հայության քաղաքամայրը՝ իր բոլոր շերտերով՝  սիրով եւ պատմությամբ շաղախված։

Այս տարի  մեր սիրելի քաղաքի տոնը չնշեցինք: Երեւանին ուղղված շնորհավորանքներն այս տարի փոխվել են աղոթքների, որոնց գլխավոր հասցեատերը մեկն է՝  զինվորը, հայրենիքի պաշտպանը։

Վարդագույն քաղաքը հավատում է իր որդիներին, ու հաղթանակը, որպես անգին  նվեր, նվիրվելու են Հայաստանի մայրաքաղաքին, ու Ստեփանակերտից Երեւան շնորհավորանքների, արցունքներից պոկվող ժպիտների տարափ է լինելու։

Արարատի հայացքի տակ Երեւանը, ցավից ու վշտից քարացած, ամոքելու է վերքերն  ու ամուր գրկելու  իր հաղթանակած որդիներին, նրանց դիմավորելու է իր բոլոր գույներով եւ ջերմությամբ, որը միայն մայրը կարող է տալ իր զավակներին։

«Արարատի հայացքը». հանուն որի սահմանին կանգնածը հաղթում է եւ  հաղթելու է։