Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

ԱՄՆ-ից Հայաստան է ժամանել ևս մեկ ինքնաթիռ 43 տոննա հումանիտար բեռով (տեսանյութ)

ԱՄՆ-ից Հայաստան փոխադրվեց ևս 43 տոննա հումանիտար բեռ։

Փոխադրումն իրականացրեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործընկեր ArmeniaFund-ը։

Օդանավակայանում ինքնաթիռի ժամանմանը սպասում էին Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը:
 
Հումանիտար բեռը կազմված է դեղորայքից, բժշկական սարքավորումներից և այլ անհրաժեշտ պարագաներից: