Բացել լրահոսը Փակել լրահոսը
122091465_2417710798531158_2801280501337984663_o
A A
Պաշտոնական

Գավառի հիվանդանոցում լույս աշխարհ է եկել արցախցի Մոնթեն. նրա հայրն այժմ Արցախում է

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Ֆեյսբուքի իր էջում  գրում է.

«Այսօր այցելեցի Գավառի հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունք՝ տեսակցելու հոկտեմբերի 16-ին այստեղ լույս աշխարհ եկած արցախցի Մոնթեին:

Նորածինն Էդգար և Արևիկ Ավդալյանների 4-րդ երեխան է: Մոնթեի հայրն այժմ գտնվում է Արցախում, իսկ ընտանիքը մարզում ապահովված է կեցության համար անհրաժեշտ պայմաններով:
 
Հետաքրքրվեցի նորածնի առողջական վիճակով և Հայոց բանակի ապագա զինվորին մաղթեցի երջանիկ ու ապահով մանկություն:
 
Հայ ազգը այսօր առավել քան երբևէ ունի մոնթեների կարիք. Թող նման ծնունդները ուղեկից լինեն մեր ազգին»։