A
A
Հազարավոր հայեր Փարիզում բողոքի ակցիայով պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայերը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում բազմահազարանոց ցույց են անցկացնում՝ ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի, ի աջակցություն Արցախի՝ պահանջելով, որ Ֆրանսիան ճանաչի Արցախի անկախությունը:
Հավաքվածները վանկարկում են «Արցախը մերն է», «Փառք Հայոց բանակին», «Ալիև, Էրդողան՝ ահաբեկիչ», «Կյանքս՝ Արցախին», կոչեր անում, ելույթներ ունենում:
Ցույցի մասնակիցները հայերենով աղոթեցին:
Ավելի քան 10 հազար հավաքվածները քայլերթով շարժվում են դեպի ՖրանսիայումԱդրբեջանի դեսպանատուն բողոքի ակցիան դեսպանատան դիմաց շարունակելու համար:
Նրանց անվտանգությունն են ապահովում ոստիկանները:
Քայլերթի ընթացքում Հայոց եռագույնի գույներով ծուխ է բաց թողնվում: Հավաքվածների խոսքերով՝ այսպիսի բազմահազարանոց ցույցը Ֆրանսիայում աննախադեպ է: