Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks simonyan
A A
Սպորտ

Ռաֆայել Սիմոնյանը 8-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում (տեսանյութ)

Հայազգի բռնցքամարտիկ Ռաֆայել «Ռաֆա» Սիմոնյանը հերթական հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում:

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահագի Կիսսիմմի քաղաքում կայացած բռնցքամարտի երեկոյի ժամանակ մեր 26-ամյա բռնցքամարտիկը 6 ռաունդանոց մենամարտ է անցկացրել 35-ամյա ամերիկացի Էրիկ Աբրահամի հետ: Նա վստահ է մենամարտել բոլոր ռաունդներում, իսկ վերջինում կարողացել է նոկաուտի ենթարկել իր մրցակցին:

Այդպիսով, Ռաֆայել Սիմոնյանը տարել է թվով 8-րդ հաղթանակը պրոֆեսիոնալ ռինգում և պահպանել է WPBF-ի (World Professional Boxing Federation) վարկածով աշխարհի  չեմպիոնի կոչումը: