Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արարատի» հաղթանակներով

Սպորտ

Իրանի հայ մշակութային «Արարատ» կազմակերպության կանանց բասկետբոլային թիմը վստահ սկսեց ելույթները Թեհրանի 1-ին խմբի առաջնությունում, որին մասնակցում են 12 թիմեր:

«Արարատի» բասկետբոլիստուհիները, որոնք հանդես են գալիս Ա ենթախմբում, առաջին երեք խաղերում հաղթեցին համապատասխանաբար «Ֆարազին» (70:23), «Չամրանին» (92:44) եւ «Նորուզեանին» (77:43): Այս մասին տեղեկացնում է կազմակերպության մամուլի ծառայությունը: «Արարատի» հաջորդ մրցակիցներն են «Շերքաթե գազեն» եւ «Փուվանը»:

Հիշեցնենք, որ հայկական թիմը հանդիսանում է Իրանի 2009 թ չեմպիոնը, ուստի այն համարվում է Թեհրանի առաջնության ֆավորիտը: