Բացել լրահոսը Փակել լրահոսը
Arzumanyan_Papazyan1
A A
Քաղաքականություն

Դավաճանություն է. ԱԳ նախկին նախարարը` 14 կուսակցությունների հայտարարության մասին

Եթե մեղմ արտահայտվեմ,ապա դա անհեթեթություն է,իսկ եթե իրերն իրենց անուներով կոչեմ,ապա  դավաճանություն է,-Արտաքին գործերի նախկին նախարար  Վահան Փափազյանն այսպես է գնահատում 14 կուսակցությունների հայտարարությունը։
 
Օպերատիվ գործողությունների որոշումներ կայացնելու համար  նրանք պահանջում են ստեղծել ռազմաքաղաքական հարցերով պետական նոր մարմին` ընդգրկելով նախկին նախագահներին, վարչապետներին, ԱԳ նախարարներին։
 
«Ես դա համարում եմ թիկունքից դաշույնի հարված»,-ասում է Վահան Փափազյանը ընդգծելով` «վրդովեցուցիչ է, որ այս պայմաններում կարելի է այդպես կեղտոտ խաղեր խաղալ»։
 
Վահան Փափազյանը եղել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար 1993-1996թթ.-ին։