Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Ջուլիո Չենտեմերոն`Իտալիայի Պատգամավորների պալատի անդամը ողջունեց հայերեն (տեսանյութ)

Ջուլիո Չենտեմերո Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ, Միջխորհրդարանական Միությունում Իտալիա-Հայաստան հարաբերությունների բաժնի ղեկավար Բարև՛, Հայաստա՛ն (հայերենով): Կխոսեմ շատ հակիրճ, քանի որ գործընկերներս արդեն ամեն ինչ ասացին:

Միակ բանը, որ կցանկանայի ընդգծել, այն է, որ երբ խոսում են աշխարհաքաղաքականության մասին, չեն խոսում միայն սահմանների, դրոշների կամ օրենքների մասին, այլ խոսում են մարդկանց մասին: Եվ հիմա կան մարդիկ, ովքեր ռումբերի տակ մեռնում են պատերազմասեր երկու խենթի պատճառով:

Պետք է միանշանակ գտնել մի լուծում, որն անցնի ճանաչմամբ, որն անցնի չգիտեմ թե որ միջազգային օրենքով, բայց ԼՂ-ը, Արցախի ժողովուրդը, մի վայր, որ կարող էր լինել ազգերի միջև համակեցության մի օրինակ, բայց թուրքական նացիոնալիզմը և ադրբեջանական նացիոնալիզմը, որն իրականում միևնույն երեսի մաս է կազմում, ցանկանում է խոչընդոտել դա, ցանկանում է ոչնչացնել այդ ամենը, ցանկանում է ոչնչացնել այդ կետը, որը տարբեր է, որը վավերացված չէ, մի ինքնություն, որը փորձվել է ջնջել երիտթուրքերի կողմից երեկ, ինչպես այսօր Էրդողանի կողմից: Մաղթում եմ, որ լուծում գտնվի, որ միջազգային հանրությունը հարգել տա զինադադարը, և որ մյուս տարի բոլորս եղբայրաբար գնանք արձակուրդ խաղաղ ԼՂ, ինչպիսին որ խաղաղ է տարիներ շարունակ ՀՀ և մաղթենք, որ ոչ մի պատերազմ չպայթի: Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ հայ ժողովուրդը, որ հազարամյակներ շարունակ ապրում է Իտալիայում և որի վկայություններն ունենք Նեապոլում, Միլանում և ամենուր: Շնորհակալությու՛ն: