Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Գյումրիի երեխաները փողոցներն ընկած՝ փող են հավաքել բանակի համար. 200 հազար՝ 1 օրում

Գյումրիի Սունդուկյան փողոցի երեխաները որոշել են սեփական նախաձեռնությամբ օգնել բանակին ու հայ զինվորներին: Մի խումբ երեխաներ այսօր փողոցներն ընկած՝ վարորդներից, անցորդներից գումար են հավաքել: Մեր հայրենասեր փոքրիկների ջանքերով այսպես հավաքվել է 200.000 դրամ:

Այդ գումարով նրանք միացել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք մեր սահմանները, բոլորս Արցախի համար» դրամահավաքին:

Լուսանկարները՝ Անժելա Սիմոնյանի ֆեյսբուքյան էջից:

Aravot.am