Միմիայն պարտություն
Աջակցիր «Ա1+»-ինԹենիսի Հայաստանի տղամարդկանց հավաքականը երկրորդ պարտությունը կրեց 2010 թ Դեւիսի գավաթի խաղարկության եվրոաֆրիկյան տարածաշրջանի 3-րդ խմբի եվրոպական գոտում, որն անցկացվում է Աթենքում: Երրորդ տուրում մեր թենիսիստները 0:3 հաշվով զիջեցին Մոլդովայի ազգային թիմին:
Առաջին խաղում Աշոտ Գեւորգյանը տանուլ տվեց Ռոման Բորվանովին` 2:6, 2:6, իսկ Խաչատուր Խաչատրյանը պարզապես չպայքարեց Ռադու Ալբոտի հետ խաղում` 0:6, 0:6: Զուգախաղերում Գեւորգյանն ու Խաչատրյանն ոչինչ չկարողացան հակադրել Բորվանով-Ալբոտ զույգին` 3:6, 1:6:
Այս պարտությունից հետո Հայաստանի հավաքականը գործնականում կորցրեց 2-րդ խմբի ուղեգրի համար պայքարելու հնարավորությունը, քանի որ արդեն բավական ետ է մնում մրցաշարի երկու ընդգծված առաջատարներից` Հունաստանի եւ Մոլդովայի հավաքականներից, որոնք տոնել են երեքական հաղթանակ: