Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled collage (2)
A A
Հասարակություն

Սերժ Թանկյանը բացահայտել է ադրբեջանական կեղծ քարոզչությունը. «Սուտասաններ, զզվելի է»

Մի քանի օր առաջ ադրբեջանական կայքերում տարածված արտասվող երեխան, պարզվում է` ոչ թե պատերազմի հետևանքով տուժած է, այլ փորձառու մոդել։

System of a down ռոք–խմբի մենակատար Սերժ Թանկյանը շարունակում է իր հրապարակումներով սատարել Արցախին և Հայաստանին։ Այս անգամ նա հրապարակել է տեսանյութեր, որոնք բացահայտում են ադրբեջանական կեղծ քարոզչությունը։

«Օգտագործում են դերասան երեխային, որպեսզի միջազգային հանրության կողմից կարեկցանք ստանան։ Շատ տիպիկ է սուտասան Ադրբեջանի կողմից։ Զզվելի է։ Մի հավատացեք ստերին», – գրել է Թանկյանը։

Մի քանի օր առաջ ադրբեջանական կայքերում տարածված արտասվող երեխան, պարզվում է` ոչ թե պատերազմի հետևանքով տուժած է, այլ փորձառու մոդել։ Հրապարակած կադրերում երևում է` ինչպես են երեխային մի քանի մասնագետներ պատրաստում լուսանկարվելուն, մեկը շտկում է նրա մազերը, մեկը` կարգավորում լույսը, մեկն էլ անձեռոցիկի վրա ինչ–որ հեղուկ է կաթեցնում, հավանաբար` երեխայի արցունքների տպավորություն ստանալու նպատակով։