Էլի ոչ-ոքի
Աջակցիր «Ա1+»-ինՖԻԴԵ-ի տղամարդկանց գրան-պրիի 3-րդ փուլի 4-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը սկսեցին գլխավորել միանգամից վեց շախմատիստ: Պատճառն այն է, որ պարտիաների մեծ մասը դարձյալ խաղաղ ավարտ ունեցան (յոթից վեցում գրանցվեց ոչ-ոքի):
Միավորը կիսեց նաեւ Վլադիմիր Հակոբյանը, ով այս տուրում սպիտակներով մրցեց ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ: Մեր շախմատիստն անհաջող խաղարկեց իսպանական սկզբնախաղը եւ 20-րդ քայլին հայտնվեց դժվար վիճակում: Սակայն նա ի հաշիվ երկու անցունակ զինվորների կարողացավ հակագրոհ կազմակերպել եւ հավասարացնել դիրքը: Մրցակիցը շուտով համաձայնեց խաղաղ դաշն կնքել:
Չորս տուրից հետո Վլադիմիր Հակոբյանը ունի 1,5 միավոր եւ շարունակում է ցածր տեղ զբաղեցնել, սակայն նա ընդամենը 1 միավորով է ետ մնում առաջատարներից: 5-րդ տուրում մեր շախմատիստը սեւերով կհանդիպի Ադրբեջանի երկրորդ ներկայացուցիչի` Վուղար Հաշիմովի հետ, որը առաջատարներից մեկն է: