Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

ժենգյալով հացի եկամուտը` աշխատավարձ արցախցի կանանց համար (տեսանյութ)

   Դիլիջանից Երեւան հասնելուն պես ժենգյալով հացն արագ սպառվում է։ Պատվերները շատ են․  կան մարդիկ, ովքեր  երեկվանից սպասում են իրենց բաժին հացին։   Ղարաբաղի հայտնի ժենգյալով հացը Դիլիջանում թխում են այս օրերին այնտեղ ապաստանած արցախցի կանայք։  Նրանք  դրանք որոշել էին վաճառել հենց Դիլիջանում՝  ինչ-որ չափով գումար վաստակելու համար։   Արման Հայրապետյանը, իմանալով այս մասին, որոշում է աջակցել եւ  ֆեյսբուքում գրառում է անում : Այս նախաձեռնությունը շատ կարճ ժամանակում  մեծ արձագանք է ստացել և այլ մարզերից ևս դիմել են կազմակերպիչներին։

Ժենգյալով մեկ  հացը  վաճառվում է 1000 դրամով։ Կարելի է ձեռք բերել Երեւանում մի քանի հասցեներից, կամ պարզապես  օգտվել  առաքման ծառայությունից։

Տուփերին կցված են ՀԴՄ կտրոններ, որպեսզի այս գնումներից առաջացած եկամուտը  հարկի տեսքով ևս ծառայի  երկրի տնտեսությանն ու մարտունակ բանակ ունենալուն։

Նշենք, որ Դիլիջանի «Հովեր» հյուրատանը ապաստանած արցախցիները   վաճառքից ստացված հասույթից աշխատավարձ են ստանալու, իսկ մնացած մասն օգտագործվելու է  նրանց սննդի, հագուստի, կոմունալ ծախսերի և այլ կարիքների համար։