ՄՕԿ-ը կարող է ծանրամարտը հեռացնել 2024թ օլիմպիական խաղերի ծրագրից
Աջակցիր «Ա1+»-ինՄիջազգային օլիմպիական կոմիտեին մտահոգել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները։
Ինչպես նշում է Insidethegames-ը, այս շաբաթվա սկզբին ԾՄՖ-ի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել թայլանդցի Ինտարատ Յոդբանգթոյը, որը փոխարինել էր ամերիկուհի Ուրսուլա Պապանդրեային։ Վերջինս իր հաջորդին մեղադրել էր կաշառակերության մեջ, բացի այդ Թայլանդի հավաքականը դոպինգ սկանդալի պատճառով զրկված է Տոկիոյի օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից։ Արդյունքում, ԾՄՖ-ի գործադիր կոմիտեն նշանակումից երկու օր հետո ազատել է Ինտարատ Յոդբանգթոյին և նրա փոխարեն նշանակել է բրիտանացի Մայք Իրանիին։
Միջազգային օլիմպիական կոմիտեին դուր չի եկել այդ փոփոխությունները, քանի որ այն լիովին աջակցում էր Ուրսուլա Պապանդրեայի վարած նոր քաղաքականությանը։ ՄՕԿ-ը հայտարարել է, որ եթե ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նոր ղեկավարությունը չշարունակի արդեն սկսված ռեֆորմները, ապա մարզաձևը հնարավոր է հեռացվի 2024թ օլիմպիական խաղերի ծրագրից։
Մինչ այդ ԾՄՖ-ի գործկոմն ընդունել էր նախկին նախագահ Թամաշ Այանի հրաժարականը, որը ֆեդերացիան ղեկավարել էր 2000 թվականից։