A
A
Արցախում զոհվել է «Շիրակ» ՖԱ սան Իշխան Գրիգորյանը
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախում ընթացող պատերազմում զոհվել է Գյումրիի «Շիրակի» ֆուտբոլի դպրոցի հերթական սանը։ Այդ մասին հայտնում է ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջը։
«Ցավալի լուր առաջնագծից:
Մեր սան Իշխան Գրիգորյանը միացավ իրենց կյանքը հայրենիքին նվիրաբերած հերոսների շարքին: Ննջիր խաղաղությամբ, Զինվո’ր ջան:
«Շիրակ» ՖԱ-ն իր խորին ցավակցություն է հայտնում Գրիգորյանների ընտանիքին և հարազատներին», - նշված է ակումբի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Թուրքիայի հովանավորչությամբ ագրեսիա է սկսել Արցախի Հանրապետության դեմ՝ ռմբակոծելով բնակավայրերն ու քաղաքացիական շինությունները։