Բացել լրահոսը Փակել լրահոսը
121801900_959309231246560_5893199129374907674_o
A A
Պաշտոնական

«Սպիտակ բանակի առաջամարտիկները՝ բժիշկները, այս օրերին պայքարում են մեր զինվորների առողջության ու կյանքի համար»

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Մենք ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ վարակման դեպքերի աճ։ Պատերազմական օրերին նման վիճակագրությունը չափազանց մտահոգիչ է։
Մենք իրավունք չունենք ծանրաբեռնել առողջապահական համակարգը։ Սպիտակ բանակի առաջամարտիկները՝ բժիշկները, այս օրերին պայքարում են մեր զինվորների առողջության ու կյանքի համար։

Խնդրում եմ՝ խստորեն պահպանեք հակահամաճարակային բոլոր կանոնները։
Կանխե՛ք հիվանդության տարածումը։

Պաշտպանե՛ք մեր թիկունքը»: