Բացել լրահոսը Փակել լրահոսը
image_750x_5f886416ba721
A A
Հասարակություն

Զոհվել է Հ1-ի աշխատակիցը

«Առաջին ալիքը» ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հանրային հեռուստաընկերությունն Արցախի և Հայաստանի դեմ ահաբեկչական պատերազմի առաջին ժամերից եղել է Արցախում։

Հանրայինի բազմաթիվ աշխատակիցներ ոչ միայն մասնագիտական պարտքն են կատարել, այլև մեկնել են առաջնագիծ՝ Հայրենիքը պաշտպանելու։

Հանրայինի աշխատակից Պողոս Հակոբյանը կամավոր մեկնել է ռազմաճակատ և զոհվել պաշտպանական մարտերում։ 

Հավերժ փառք հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հերոսներին»։