A
A
Վոլգոգրադում ահաբեկչություններ են կանխվել
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանի Վոլգոգրադ քաղաքում ահաբեկչություններ են կանխվել, հայտնում է РИА Новости-ն:
«ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը դադարեցրել է Ռուսաստանում արգելված «Կատիբատ ալ Թաուհիդ վալ Ջիհադ» միջազգային ահաբեկչական կազմակերպության գործունեությունը: Կազմակերպության անդամները Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրներից մեկից են, որոնք դիվերսիոն ահաբեկչական գործողություններ էին ծրագրել Վոլգոգրադում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ կանխված դիվերսիայի նախապատրաստությունները համակարգվել են Սիրիայից: Իսլամիստները մտադրվել էին պայթեցնել վարչական շենքեր, զինվորական հանրակացարանը, արտադրամասեր: