A
A
«Ադրբեջանի կողմից Հայաստանի հանդեպ ագրեսիվ պատերազմ վարելը սկսվել է դեռևս այս տարվա հուլիս ամսից»
Աջակցիր «Ա1+»-ինԱդրբեջանի կողմից Հայաստանի հանդեպ ագրեսիվ պատերազմ վարելը սկսվել է դեռևս այս տարվա հուլիս ամսից, որը շարունակվում է մինչ օրս, այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանը:
«Այդ ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ-երի կողմից Հայաստանի դեմ սանձազերծված ագրեսիայի արդյունքում ՀՀ-ում սպանվել է 1, մարմնական վնասվածքներ ստացել՝ 3 քաղաքացի, որից մեկն՝ անչափահաս: Ինչպես նաև սպանվել են 5 զինծառայողներ և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել 11 զինծառայողներ, որոնք, իդեպ, ռազմական գործողություններում ոչ մի կերպ ներգրավված չեն եղել»,-հավելեց նա:
Գլխավոր դատախազի տեղակալի խոսքով՝ Հակառակորդի կողմից թիրախավորվել են ՀՀ մի շարք բնակավայրեր, ՀՀ տարած ապօրինի ներթափանցած ԱԹՍ-ներով հրետակոծվել են խաղաղ բնակավայրեր, որտեղ ամենևին տեղակայված չեն զինվորական օյեկտներ։
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը տեղեկացրեց՝ տարբեր քրեական գործերի շրջանակներում իրականացվում են համապատասխան միջոցառումներ այս գործողություններին իրավական գնահատական տալու և հանցագործություն կատարած անձանց քրեական պատասանատվության ենթարկելու հարցին հետամուտ լինելու նպատակով:
Այս գործընթացների շրջանակներում ՀՀ դատախազությունն ակտիվ համագործակցում է միջազգային գործընկերների հետ, մասնավորապես՝ Ռուսաստանի դատախազության և Իրանի գործընկերների հետ, նրանց փոխանցվել են առկա հաստված ապացույցները և ամենօրյա աշխատանքի գրաֆիկով փորձ է արվում բացահայտելու թուրք-ադրբեջանական ուժերին աջակցող վարձկանների ինքնությունը և կանխարգելելու վերջիններիս մուտքը տարածաշրջան:
Հարությունյանը հավելեց նաև, որ բավարար հիմքեր են ձեռք բերվել առ այն, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից թիրախավորվել են ՀՀ ներքին կայունությունը ապահովող հասարական հարաբերությունները, մարդկանց կյանքը նրանց առողջությունը, խաղաղ բնակչությունն ու բնակավայրերը, կապը, տրանսպորտը և այլն, այսինքն՝ Ադրբեջանի կողմից ուղիղ թիրախավորված է խաղաղ բնակչությունը և բնակավայրերը, ինչի հետևանքով կան զոհեր, վիրավորներ, քաղաքացիական շենքեր և տեխնիկա, հենց այս հիմքով ՀՀ Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել միջազգային ահաբեկչության հանցակազմով։