Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+futbol mrcavar
A A
Սպորտ

Աշոտ Խաչատուրյանցը նշել է ֆուտբոլային մրցավարների գլխավոր թերությունը

Ռուսաստանի ֆուտբոլի միության մրցավարական կոմիտեի նախագահ Աշոտ Խաչատուրյանցը նշել է, որ Ռուսաստանի ներկայիս մրցավարների գլխավոր թերությունը նրանց ընդհանուր պատրաստության ցածր մակարդակն է:

«Պլանավորված աշխատանքներ ենք տանում մրցավարների պատրաստման համար, սակայն գլխավոր խնդիրը նրանց պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացումն ու նույնանման ոճի մշակումն է: Օրինակ՝ լավ են աշխատում Կարասևը, Բեզբորոդովը և Կուկույանը, որոնք թիմերին թույլ են տալիս պայքարել՝ միաժամանակ իրենց ձեռքում պահելով խաղի ողջ ընթացքը: Այդ երկու գործոններն ապահովելու համար պահանջվում է բարձր պրոֆեսիոնալիզմ», - ասել է Աշոտ Խաչատուրյանցը: