Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

«Եթե թշնամին սպանում է առաջնագծում, ՔՈՎԻԴ-ը սպանում է թիկունքում»․ ԱՀԿ ներկայացուցիչ (տեսանյութ)

Հունիսյան իրավիճակից ավելի վատ վիճակում ենք, վերջին օրերին ունենք ռեկորդային աճ, որը պայմանավորված է նաև պատերազմական իրավիճակով։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը

«Կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումները կարծես թե մղվել են երկրորդ պլան, մարդիկ թուլացրել են զգոնությունը, և թվում է՝ այդ միջոցառումները այնքան էլ կարևոր չեն, երբ կա օրհասական վիճակ։ Նման վարքագծով մենք ավելի ծանրացնում ենք մեր  հանրային առողջապահական մարմինների  և բժշկական ծառայությունների վիճակը, ավելի վատ վիճակում ենք հայտնվելու»։ 

Պարոնյանն ասում է՝ իրավիճակի նմանատիպ զարգացման պարագայում պետք է ընտրություն լինի հիվանդներին բուժել, թե Արցախից եկած վիրավորներին։

Նախարարության ներկայացուցչի խոսքով՝ վիրուսի վարքագծի փոփոխություն չի նկատվում վարակելիության իմաստով, թեև ավելի թեթև դեպքերը ավելի շատ են, քան նախկինում

«Այս պահին կան 10 հազար ակտիվ դեպքեր կան, որոնցից 1600-ն է հիվանդանոցում գտնվում»։

 ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Եգոր Զայցևի խոսքով՝ պատերազմական իրավիճակում համավարակը ավելի արագ է տարածվում

«ԱՀԿ-ում մշակված է արտակարգ իրավիճակները գնահատելու համար մշակած սանդղակ 0-3 միավորի սահմանում, և տվյալ պահին իրավիճակը՝ պայմանավորված զինված հակամարտությունով, գնահատվել է 2 միավոր, սա նշանակում է, որ ԱՀԿ-ն նման դեպքում լիազորված է ավելացնելու Հայաստանին տրամադրվող աջակցությունը»։

ԱՀԿ ներկայացուցիչը հավելեց նաև, որ Հայաստանի Կառավարության հետ շատ սերտ համագործակցության մեջ են, նախատեսված էին մի շարք աշխատանքներ, բայց պատերազմական իրավիճակը փոխեց ամեն ինչ, և այժմ ճշգրտումների կարիք կա

«Հայաստանից մենք միշտ անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը ստանում ենք, խոսքը ոչ միայն համավարակի մասին է, այլ նաև այլ դեպքերի մասին, ինչպես օրինակ վերջին ալկոհոլային թունավորումների մասին, ՀՀ-ում համակարգը աշխատում է շատ թափանցիկ, ինչը կարևոր է, որ ԱՀԿ-ն կարողանա ժամանակին արձագանքել իրավիճակին»։

Զայցևը հատուկ ընդգծեց․

«Եթե թշնամին սպանում է առաջնագծում, ՔՈՎԻԴ-ը սպանում է թիկունքում»։

 Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան, հանրային առողջապահության մասնագետ Վարդուհի Պետրոսյանի համոզմամբ՝ մեր երկրում պատերազմական իրավիճակով պայմանավորված մի շարք ֆակտորներ նպաստեցին համավարակի թվերի ավելացմանը, բայց կորոնավիրուսի թվերի  աճ նկատվում է նաեւ բազմաթիվ այլ երկրներում, ինչը նշանակում է, որ մարդիկ երբեմն հոգնում են վարքի նոր կանոններից, բայց մեր երկրի պարագայում պետք է ամուր պահել թիկունքը

 «Երբ մարդիկ ասում են՝ հոգնել ենք դիմակ կրելուց, դա այս պահին ինչ-որ տեղ հավասար է դավաճանության, պատկերացրեք՝ ինչ կլիներ, երբ զինվորականները ասեին՝ հոգնել ենք կռվելուց»։ 

Այսօրվա դրությամբ թեստավորվողների 35 տոկոսը վարակված է, մինչդեռ հասել էինք մի կետի, երբ թեստավորվողների միայն 5 տոկոսն էր վարակված լինում։