Բացել լրահոսը Փակել լրահոսը
121640728_3025486124345328_5400743231337986917_o
A A
Պաշտոնական

ԱԹՍ-ների կառավարման դասընթացներ երիտասարդների համար

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են.
 
«Ամուր թիկունք՝ հզոր ճակատ. ԱԹՍ-ների կառավարման
դասընթացներ երիտասարդների համար
?ՀՀ-ում հայտարարված ռազմական դրությամբ պայմանավորված՝ Գյումրու ավիամոդելային խմբակը հայտարարում է անմիջական և ավտոմատ ղեկավարվող թռչող սարքերի (ԱԹՍ) կառավարման արագացված դասընթացներ:
Պարապմունքները նախատեսված են 20-ից 35 տարեկան երիտասարդների համար։ Դասընթացը ներառում է․
◾️տեսական ուսուցում ԱԹՍ-ի կառուցվածքի և գործառույթների վերաբերյալ,
◾️համակարգչային հատուկ ծրագրով ԱԹՍ-ի կառավարման դասընթաց,
◾️ԱԹՍ-ի մոդելավորում և պատրաստում,
◾️դաշտային պարապմունքներ։
⏳Դասընթացի տևողությունը մեկ ամիս է՝ ամենօրյա գրաֆիկով օրական 2-3 ժամ տևողությամբ։ Մասնակցության համար պետք է գրանցվել՝ անցնելով այս հղումով.
✈️Նշենք, որ 2016 թ. Ապրիլյան պատերազմից հետո մի խումբ երիտասարդների ջանքերով հիմնադրվել է Գյումրու ավիամոդելային խմբակը, որի նպատակը անմիջական և ավտոմատ ղեկավարվող թռչող սարքեր (ԱԹՍ) պատրաստող և դրանց կառավարման հմտություններին տիրապետող մասնագետներ ունենալն է: Այսօր խմբակում սովորում է ավելի քան 30 պատանի ու երիտասարդ»: