Ազգերի լիգա. Անգլիայի սայթաքումը Լոնդոնում, Ռոնալդուի հեռուստացույցը Թուրինում
Աջակցիր «Ա1+»-ինՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարում տեղի ունեցան 4-րդ տուրի մնացած հանդիպումները:
Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի հավաքականն առանց Քրիշտիանու Ռոնալդուի, սեփական դաշտում վստահ հաղթել է Շվեդիայի թիմին՝ 3:0: Ինչպես նշում են պարտուգալական լրատվամիջոցները, թիմի ավագը, ում կորոնավիրուսի վերջին թեստը դրական է եղել, հատուկ բժշկական ինքնաթիռով մեկնել է Թուրին: Նա իր Ինստագրամում լուսանկար է տեղադրել, որտեղ ցույց է տվել, թե ինչպիսի հեռուստացույցով է դիտել Պորտուգալիա – Շվեդիա հանդիպումը: «Կարծես գտնվում ես մարզադաշտում: Առաջ, Պորտուգալիա», - մեկնաբանել է նկարը Քրիշտիանու Ռոնալդուն:
Աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի հավաքականը հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթել է 2018թ եզրափակիչ խաղի իր մրցակցին՝ Խորվաթիայի ազգային թիմին:
Մեծ անակնկալ է գրանցվել Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում, որտեղ Անգլիայի հավաքականը 11մ հարվածի և երկու կարմիր քարտերի պատճառով զիջել է Դանիայի ընտրանուն՝ 0:1: Մինչ այդ անգլիացիները սեփական դաշտում տարել էին 9 անընդմեջ հաղթանակ: Ի դեպ, Անգլիայի հավաքականն իր պատմության ընթացքում առաջին անգամ է մեկ խաղում ստացել երկու կարմիր քարտ:
Ազգերի լիգա
4-րդ տուր
A լիգա
1-ին խումբ
Իտալիա – Հոլանդիա՝ 1:1
Լեհաստան - Բոսնիա եւ Հերցեգովինա՝ 3:0
2-րդ խումբ
Անգլիա - Դանիա՝ 0։1
Իսլանդիա - Բելգիա՝ 1:2
3-րդ խումբ
Խորվաթիա - Ֆրանսիա՝ 1:2
Պորտուգալիա - Շվեդիա՝ 3:0
B լիգա
1-ին խումբ
Ռումինիա - Ավստրիա՝ 0։1
Նորվեգիա - Հյուսիսային Իռլանդիա՝ 1:0
2-րդ խումբ
Շոտլանդիա - Չեխիա՝ 1:0
Սլովակիա - Իսրայել՝ 2:3
2-րդ խումբ
Ռուսաստան - Հունգարիա՝ 0:0
Թուրքիա - Սերբիա՝ 2:2
4-րդ խումբ
Ֆինլանդիա - Իռլանդիա՝ 1:0
Բուլղարիա - Ուելս՝ 0։1
C լիգա
2-րդ խումբ
Էստոնիա – Հայաստան՝ 1:1
Հս.Մակեդոնիա – Վրաստան՝ 1:1
3-րդ խումբ
Հունաստան - Կոսովո՝ 0:0
Մոլդովա - Սլովենիա՝ 0։4
4-րդ խումբ
Լիտվա - Ալբանիա՝ 0։0
Բելառուս - Ղազախստան՝ 2:0