A
A
ՈՒԵՖԱ Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը Էստոնիայում ոչ-ոքի խաղաց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի հավաքականը ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 4-րդ տուրում հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց Էստոնիայի ազգային թիմի հետ:
Տալինում կայացած հանդիպման հաշիվը 8-րդ րոպեին բացեց մեր պաշտպան Կամո Հովհաննսիյանը, ով առաջին գոլը խփեց հավաքականում: Դաշտի տերերը շատ արագ վերականգնեցին հավասարակշռությունը: Խաղի 14-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո աչքի ընկավ Սապինենը: Հետագայում թիմերն ունեցան դարպասը գրավելու մի քանի ռեալ պահեր, բայց այդպես էլ չկարողացան նոր գոլ խփել: Խաղն ավարտվեց 1:1 հաշվով:
Հայաստանի հավաքականը վաստակեց 5 միավոր և ամրապնդվեց 3-րդ տեղում, իսկ Էստոնիան 2 միավորով մնաց վերջին՝ 4-րդ հորիզոնականում: Մրցաշարայինաղյուսակը գլխավորում են Հյուսիսային Մակեդոնիան ու Վրաստանը, որոնք ունեն 6-ական միավոր: