Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը կմասնակցի Speed Chess Championship-ի եզրափակիչ փուլին
Աջակցիր «Ա1+»-ինԱվարտվել է առցանց կայացած կայծակնային շախմատի 2020 Speed Chess Grand Prix-ի շրջանակում անցկացվող Titled Tuesday Blitz մրցաշարերի շարքը:
Վերջին՝ 20–րդ մրցաշարում, հաղթանակ է տարել ամերիկացի գրոսմայստեր Հիկարու Նակամուրան, որը եզրափակիչում պարտության է մատնել հնդիկ Վիդիտ Գույաթիին:
20-րդ փուլերի ընդհանուր հաշվարկով առաջին տեղը գրավել է նույն Հիկարու Նակամուրան: Հայաստանի շախմատիստներից լավագույն արդյունքը ցույց է տվել գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը, որը 87,5 միավորով զբաղեցրել է 6-րդ տեղը:
Այդպիսով, մեր շախմատիստն իրավունք է նվաճել մասնակցելու 2020 Speed Chess Championship-ի եզրափակիչ փուլին, որ կանկացվի հոկտեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 13-ը: Դրան կմասնակցեն 16 շախմատիստ, որոնցից յոթը հրավիրված անվանի գրոսմայստերներ կլինեն: Մրցանակային հիմնադրամը կազմում է 100 հազար դոլար: