Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարկուտը վնաս է հասցրել

Մարզեր

Սիսիանում այսօր առավոտից տեղացող անձրևը ուղեկցվել է կարկուտով: Մոտ 4 րոպե 10 մմ տրամաչափով կարկուտը զգալի վնաս է պատճառել պտղատու ծառերին: Կարկուտը զգալի վնաս է հասցրել նաեւ ցանովի խոտհարքերին:

Ըստ Սիսիանի օդերևութաբանական կայանի աշխատակիցների` տեղումներն արդեն իսկ գերազանցել են տարվա նորման:

Մայիս ամսվա տեղումների նորման 62 մմ է, առաջին տասնօրյակինը` 20 մմ, սակայն արդեն տեղացել է 59 մմ: Օդերևութաբանները մինչև մայիսի 21-ը տեղումներ են կանխատեսում:

Վտանգված են նաև աշնանացան և գարնանացան այն ցանքատարածքները, որտեղ բույսերը ցողումնակալման փուլում են:

Արմեն Հովակիմյան