Բացել լրահոսը Փակել լրահոսը
121621056_1403647103176980_1653136209677068634_o
A A
Հասարակություն

Ծնվել է արցախցի Միրզոյանների ընտանիքի 7-րդ երեխան` Արայիկը

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնի ծննդատանը ծնվել է արցախցի Միրզոյանների ընտանիքի 7-րդ երեխան` Արայիկը: Երեխայի մայրը` Անահիտը, հուզմունքվ է հիշում, որ Ստեփանակերտից Երևան գալու ընթացքում հազիվ է հասցրել մի քանի անհրաժեշտ իր վերցնել, իսկ Երևանում զարմանքով տեղեկացել է, որ ավագ որդին` 10-ամյա Սերգեյը, ով Արցախում շախմատի երկակի չեմպիոն է իր հետ բերել է բոլոր դասագրքերը: Սերգեյի հորդորով էլ նորածին եղբորն անվանակոչել են Արցախի նախագահի անվամբ: Հինգ որդի և երկու դուստր ունեցող մայրիկի ցանկությունը մեկն է` շուտափույթ հաղթանակ և վերադարձ բնականոն կյանքին: