Բացել լրահոսը Փակել լրահոսը
էրդողան
A A
Քաղաքականություն

Էրդողանը, խոսելով ԼՂ իրավիճակի մասին, հիշել է Թուրքիայում բնակվող Հայաստանի քաղաքացիներին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստի ժամանակ, խոսելով Արցախում ընթացող պատերազմական գործողությունների շուրջ, հիշել է Թուրքիայում բնակվող Հայաստանի քաղաքացիներին:

«Թուրքիայում շուրջ 100 հազար Հայաստանի քաղաքացի է ապրում: Նրանք օգտվում են մեր երկրի բոլոր հնարավորություններից: Նրանց նկատմամբ երբեք բացասական վերաբերմունք չենք դրսևորել: Սակայն հայերը, ցավոք, իմ ադրբեջանցի եղբայրների հողերն են բռնազավթել՝ նրանց վտարելով Լեռնային Ղարաբաղից: Նրանք ստիպված են եղել լքել այդ հողերը: Հիմա ինչի համար է պայքար մղվում: Մենք ուզում ենք բռնազավթված մեր հողերը: Ուրիշ պահանջ չունենք», - հայտարարել է Էրդողանը:

Նա նաև անդրադարձել է ադրբեջանական կողմում սիրիացի վարձկանների առկայության թեմային:

«Մեզ զանգողներն ասում են, թե Սիրիայից մոջահիդների եք ուղարկել այնտեղ: Մենք նման խնդիր չունենք: Մենք պատրաստ ենք ամեն կերպ աջակցել մեր ադրբեջանցի եղբայրներին և աջակցելու ենք: Ինչո՞ւ չեք խոսում Մինսկի եռյակի անդամ երկրների` Հայաստանին սատարելու մասին: Ռուսաստանից, նույն կերպ նաև Ֆրանսիայից այդքան զենք է ուղարկվում: Ինչո՞ւ այս մասին չի խոսվում», - ասել է Էրդողանը՝ համոզմունք հայտնելով, թե «սիրիացի վարձկանները Ադրբեջան չեն գնա, նրանք իրենց հողերում անելիք ունեն»:

Ազատություն․