Կոմունիստներն այրեցին Էրդողանի նկարը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի կոմունիստական կուսակցության անդամներն Երեւանում ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնւ դիմաց էին։ Նրանք իրենք բողոքն են արտահայտում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի դեմ։
ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնակատար Երջանիկ Ղազարյանի խոսքով՝ Թուրքիան ուզում է վերջնականապես հայաթափ անել Լեռնային Ղարաբաղը։
Բողոքի ակցիա իրականացնողները գտնում են, որ ՆԱՏՕ-ն պետք է սանձի, պահանջի, որ Թուրքիան դադարեցնի գործողությունները և Ադրբեջանը դադարեցնի պատերազմը և նստի բանակցությունների սեղանի շուրջ։
Երջանիկ Ղազարյանն ու կուսակցության մյուս անդամները կոչ են անում համայն հայությանը ականջալուր լինել ու մշակել կոնկրետ գործողություններ, որոնցով կպարտադրեն դադարեցնել այս ամենը։
Հայ կոմունիստները գտնում են, որ այս հարցը կարող է լուծել միայն Ռուսաստանը։
Ի դեպ, նրանք վառեցին Էրդողանի նկարը՝ ի նշան բողոքի։